Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող: «Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է մեր երկրի վրա, իսկ նա պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- շեշտել է Կուբայի նախագահը:               
 

Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է

Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է
21.09.2025 | 14:15

2025 թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Վրաստանն ավելացրել է էլեկտրաէներգիայի ներկրումը շուրջ 634%-ով՝ հասցնելով այդ ցուցանիշը ֆինանսական արտահայտմամբ 26,1 մլն ԱՄՆ դոլարի:

Ընդ որում, ներկրման ընդհանուր կառուցվածքում Հայաստանից ներկրված էլեկտրաէներգիայի բաժինը կազմել է ընդամենը 4,3 մլն ԱՄՆ դոլար, Ադրբեջանից՝ 21,2 մլն ԱՄՆ դոլար:

Կարևոր է նշել նաև, որ նույն ժամանակահատվածում Հայաստանը ներկրել է Վրաստանից 1,7 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա:

Վատ չէ, իհարկե: Առնվազն Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ առևտրում այլևս հանդես չենք գալիս որպես նետտո-ներկրող:

Սակայն եթե հարցը դիտարկենք ավելի համակարգային կտրվածքով, ապա պարզ է դառնում, որ եթե վերջին տարիներին Հայաստանում արևային էներգետիկայի սրընթաց ու միաժամանակ քաոտիկ զարգացմանն ուղղված ռեսուրսների գոնե մի մասն ուղղվեր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցմանը, ապա, վստահաբար, մենք կունենայինք մեզ համար շատ ավելի բարենպաստ պատկեր:

Մի կողմից՝ կվերահաստատեինք մեր դիրքերը վրացական էլեկտրաէներգետիկ շուկայում, հանդես գալով որպես բարձր հավելյալ արժեք ունեցող ու ռազմավարական նշանակության ապրանքատեսակի՝ էլեկտրաէներգիայի կայուն արտահանող, մյուս կողմից՝ չէինք ունենա էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրական հզորությունների այն վտանգավոր գերծանրաբեռնվածությունը, որի մասին այլևս ստիպված է խոսել նույն կառավարությունը:

Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է: Դրա գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 16649

Մեկնաբանություններ